Իսրայելցի Իրիտ Կոտեր Կոենը լույս աշխարհ է բերել 18 տարի առաջ բեղմնավորված երեխայի:
Ինչպես հայտնում է իսրայելական Курсор գործակալությունը, Իրիտ Կոտեր Կոենը երկար ժամանակ բուժվել է անպտղության դեմ: 41-ամյա կինը արհեստական բեղմնավորման մի քանի անհաջող փորձերից հետո որոշել է օգտվել իր մոր ձվաբջջից: Դոնոր ձվաբջիջը բեղմնավորվել է 1993 թվականին և պահպանվել է կրիոկոնսերվացիայի մեթոդով:
Ստացվում է, որ նորածին Շիրել Կոենը ոչ միայն Իրիտի դուստրն է, այլ նաև քույրը: Ավելի վաղ Իրիտը առանց վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման երկու աղջիկ է լույս աշխարհ բերել: Ներկայումս ավագ դուստրը 16 տարեկան է, իսկ միջնեկը` 15:
Մայիսին նմանատիպ դեպք էր գրանցվել ԱՄՆ-ում: 42-ամյա կինը երեխա էր ունեցել դոնոր սաղմի ինպլանտացիայից հետո, որը ստացվել էր 1990 թվականին արված արտամարմնային բեղմնավորման արդյունքում: Սակայն ամերիկուհին ազգակցական կապ չի ունեցել ձվաբջջի դոնորի հետ:





































