Ինչպես հայտնում է BBC-ին, այսօր գերմանացի գործարարների հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ արտաքին առևտրի ոլորտում Ռուսաստանի հիմնական գործընկերը Չինաստանն է՝ առաջ անցնելով Գերմանիայից:
Ռուսաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունը 2011 թ.-ի կտրվածքով կազմում է 70 միլիարդ դոլար, իսկ Չինաստանի հետ միևնույն ժամանակահատվածում՝ 80-90 միլիարդ դոլար: Հաշվի առնելով, որ Ռուսաստանում այսօր կան գերմանական 4600 կազմակերպությունների ներկայացուցչություններ, իսկ Գերմանիայում՝ 620 ռուսաստանյան կազմակերպությունների ներկայացուցչություններ, Գերմանիան շարունակում է մնալ Ռուսաստանի համար առևտի ոլորտում հիմնական գործընկերներից մեկը:






































