Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Իսրայելի դեսպանին այն բանից հետո, երբ Գազայի հատվածում իսրայելական օդուժի հարվածներից վիրավորվել է Ֆրանսիայի հյուպատոսը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բեռնար Վալերոն:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Վալերոն նշել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հասկանում է, որ Իսրայելի օդային հարվածներն անհրաժեշտ են սեփական անվտանգության համար, սակայն դրանով հանդերձ՝ պետք է ամեն ինչ արվի խուսափելու համար քաղաքացիական անձանց հասցվող վնասից:






































