Հնէաբանները վերականգնել են հնագույն թիթեռի գույները:
Ինչպես գրում է ScienceNOW կայքը, թրթուրներն ունեն երկու տեսակի գունավորում` պիգմենտային և կառուցվածքային: Առաջինը պայմանավորված է հյուսվածքներին համապատասխան գունավորումով ապահովող նյութերով, իսկ երկրորդը` մակերեսի ֆիզիկական հատկություններով և կապված է այնպպիսի երևույթների հետ, ինչպիսիք են ապակենտրոնացումը, միջամտությունը և դիֆրակցիան:
Պիգմենտային գունավորումը ժամանակի ընթացքում անհետանում է, իսկ կառուցվածաքային գունավորումը` ոչ:
Գիտնականները հետազոտության արդյունքում վերլուծել են 47 միլիոն տարվա թիթեռի մնացորդները: Քարացած մնացորդները հրաշալի պահապանվել էին Գերմանիայում: Թիթեռի տեսակային պատկանելությունը դեռ չի պարզվել: Հետազոտության սկզբում հետազոտողները տեղեկություններ էին հավաքել թիթեռի ծածկույթի վերաբերյալ, որից հետո կառուցել են համակարգչային մոդելը:
Նրանց հաջողվել է պարզել միջավայրի ֆիզիկական բնույթը, հետևաբար՝ թե ինչ գույն է ունեցել թիթեռը: Պարզվել է, որ նրա թևերն ունեցել են դեղնականաչավուն գույն` ծայրերը ներկված կապույտով:
Գիտնականների հոդվածը տեղադրված է PLoS Biology ամսագրում:







































