Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկը և այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան փոխհամաձայնության են եկել համագործակցության դադարեցման շուրջ:
Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության Խորվաթիայի հավաքականի հետ անցումային երկրորդ խաղից անմիջապես հետո հոլանդացի մասնագետը մեկնեց Ամստերդամ, իսկ թուրքերի հետ բանակցությունները վարեց իր գործակալ Կիս վան Նյուվենհայզենը:
Չնայած այն հանագամանաքին, որ Հիդդինկը խզել է իր պայմանագիրը, կվարձատրվի մինչև 2012թ. օգոստոսը: Այդ որոշման արդյունքում թուրքերն այլևս չեն վճարի պայմանագրի խզման դեպքում նախապես նշված հսկայական գումարը:







































