Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ վաղը ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ դիտարկումն անցկացվելու շփման գծի հարավարևմտյան հատվածում՝ Գերանբոյի շրջանում։ Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացնելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, վերջինիս անձնական օգնական Վիլյամ Պրարոյը և դաշտային օգնական Անթալ Խերդիչը։
Հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կոորդինատոր Իմրե Պալատինուսը և դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Մարիուս Պուոձինասը։








































