Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին` ժամը 00.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ X-5» մակնիշի 15 ԼՕ 687 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը`1989թ. ծնված Ա. Բաբայանը և ուղևորներ` 1985թ. ծնված Էդիկ Մանուկյանը և 1982թ. ծնված Վահագն Մանուկյանը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Երևան քաղաքի «Արմենիա» և «Մալաթիա» բժշկական կենտրոններ:
Փրկարարների ուժերով ավտոմեքենան ուղղվել է, հոսանքազրկվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Վ. Մանուկյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավա¬րար, իսկ Է. Մանու¬կ¬յանինը և Ա. Բաբայանինը` ծայրահեղ ծանր:











































