«Հրապարակ»-ի աղբյուրները հայտնում են, որ վաղը՝ նոյեմբերի 17-ին, տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ:
«Նախատեսվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու է Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի պարտության հարցը: Ամենայն հավանականությամբ դրա պատասխանատվությունը դրվելու է մարզպետ Արմեն Ղուլարյանի վրա և որոշվելու է նրա պաշտոնանկության հարցը»,- գրում է թերթը և հավելում.
«Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանում մարզպետների և մյուս պետական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը որոշվում է ընտրություններ կազմակերպելու հմտությամբ»:









































