«Երեկ տեղի Է ունեցել Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հոր՝ Մերուժան Գրիգորյանի քառասունքի արարողությունը: Մասնակիցներին զարմացրել է այն, որ ներկաների մեջ չեն եղել հանգուցյալի երկու եղբայրները՝ գեներալ Մանվել Գրիգորյանը և Մեծամորի նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Պատճառը Մանվել Գրիգորյանի և Հրանտ Գրիգորյանի քաղաքական տարաձայնություններն են, որոնք սկիզբ են առել 2008թ. նախագահական ընտրություններից հետո: Այդ ժամանակ հայտարարվեց, որ Աժ 7 պատգամավորներ հայտարարել են Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Շրջանառվում էր նաև Հրանտ Գրիգորյանի անունը, սակայն վերջինս հայտարարեց, որ այդ փաստաթուղթն ինքը չի ստորագրել, և պահանջեց փորձաքննություն:
Ըստ Հրանտ Գրիգորյանի, որը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` էջմիածնի նախընտրական շտաբի ղեկավարն էր, հիշյալ փաստաթղթում իր փոխարեն ստորագրել է հորեղբայրը՝ Մանվել Գրիգորյանը: Վերջինս այդպես էլ չներեց եղբորորդուն՝ իրեն իշխանությունների մոտ սևերես անելու համար»:







































