Ցուցարարները վերադարձել են Նյու Յորքի փողոցները, այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցրել էր «Գրավիր Ուոլ Սթրիթը» ցույցը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատարանը ցուցարարների դատապաշտպաններին թույլատրել է ժամանակավորապես շարունակել բողոքը, սակայն Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ զբոսայգին կփակվի, քանի դեռ ամբողջովին «չի մաքրվել» ցուցարարներից: Մինչ այդ ցույցերն այդ զբոսայգում էին անցնում:
Ոստիկանությունը ձերաբակալել էր ավելի քան 200 ցուցարարի:
Այս բողոքի միջոցառումն ԱՄՆ-ում անցկացվում է սեպտեմբերից և ուղղված է տնտեսական ու սոցիալական անհավասարության դեմ:







































