Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երեք իշխանություններն էլ «փայլուն» կատարեցին իրենց միսիան (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:

 

– Վահան, ըստ Ձեզ, ի՞նչ դեր ունի մեզանում քաղաքացիական հասարակությունը: Թեև աշխարհում շոու-բիզնեսի աստղերն ակտիվորեն հասարակական գործունեությամբ են զբաղված, անգամ իրենց սեփական ՀԿ-ներն են հիմնում, բայց մեզ մոտ չկա նման միտում: Ինչո՞վ եք պայմանավորում այս անտարբերությունը:

– Առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ դրսի շոու-բիզնեսի ներկայացուցիչներից կամ աստղերից յուրաքանչյուրն իրենից հեղինակություն է ներկայացնում իր բնագավառում: Եթե խոսենք հայկական մոդելի մասին և փորձենք կիրառել նույն չափանիշները, առաջին հերթին պետք է հասկանանք` արդյոք սրանք հեղինակությո՞ւն են, թե՞ սա սարքած մի երևույթ է, որը հավասար է, ենթադրենք, սրճարանի մատուցողի էությանը. պարզապես այս մեկը սուրճ է մատուցում և հետևաբար ստանում իր «չայևոն», սրանք էլ մատուցում են իրենց երգը և ստանում են իրենց «չայևոն»: Եթե այդ տեսանկյունից քննենք նրանց գոյը հայկական ենթամշակութային իրականության մեջ, ապա սպասել նրանցից որևէ դրսևորում, որը հատուկ է կիրթ քաղաքացիական հանրությանը, չենք կարող: Այնպես որ, յուրաքանչյուրն իր (կներեք կոպիտ արտահայտության համար) ռեստում կամ դուքյանում պետք է նստի ու աստղ «պարապի»:

– Մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ առավել շատ ակտիվանում են նախընտրական շրջանում, գնում կանգնում են հիմնականում իշխանության թեկնածուների կողքին: Ինչո՞վ եք պայմանավորում նրանց` քաղաքական գործիչների կողքին կանգնելը:

– Դարձյալ «չայևոյով»: Ոչ մի քաղաքական դրսևորում այստեղ չկա: Սովորաբար նրանք խուսափում են քաղաքական ոլորտներին հպվող հարցադրումներից և հետևաբար աշխատում են լղոզված պատասխաններ տալ: Որպես կանոն, նրանք ասում են, որ սիրում են հայրենիքը, փարվում են նրա դոշին, և «հայրենիքը» նրանց համար ավելի մեծ և վեհ հասկացություն է, քան կուսակցական և քաղաքական որևէ դրսևորում: Սա մաքուր դեմագոգիա է, որը վկայում է այն մասին, որ այս մարդիկ ընդամենը սերվիսի ներկայացուցիչ են, ոչ ավելի, ինչ էլ իրենց վրա կպցնեն, ինչ էլ պետությունից որպես պարգև ստանան` սկսած բնակարաններից, վերջացրած վաստակավորների կոչումներով և մնացած «չայևոներով»:

– Դուք որքանո՞վ եք ներգրավված այդ քաղաքացիական նախաձեռնություններում` ձևավորված բանակում տեղ գտած խնդիրների, բնապահպանական կարևոր խնդիրների և այլ խնդիրների շուրջ:

– Անպայման չէ` ես այս պարագայում ներկայանամ որպես երգիչ որևէ հարթակից: Դուք շատ լավ գիտեք, որ ինձ հուզող թեմայի շուրջ խոսելու, իսկ հիմա արդեն գրելու առիթը բաց չեմ թողնում: Չնայած կան միջոցառումներ, որոնք ինձ հուզում են, և ես իմ ներկայությունն եմ բերում որպես բեմի մարդ: Այդ առումով մասնակցել և մասնակցում եմ տարբեր ակցիաների:

– Տեսակետ կա, որ քաղաքացիական նախաձեռնությունները քանի դեռ իրենց գործունեության վեկտորը չեն ուղղել դեպի քաղաքականություն, վերջնականապես հաջողությունների չեն հասնի:

– Շատ հաճախ քաղաքացիական նախաձեռնություններն ուղղորդվում են որոշակի քաղաքացիական ուժերի կողմից: Օրինակ` գնում ես բնապահպանական ակցիայի, պարզվում է` ընդդիմության հանրահավաքին ես մասնակցում, երբ տեղ ես հասնում, հասկանում ես, որ սա ընդամենը ուղղորդված միջոցառում է, կամ՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված վերջին պատմությունները: Հստակ զգում ես, որ ոմանց մոտ իսկապես անկեղծ պոռթկում է, և զգում ես, որ կան որոշակի գաղափարներ, որ այս մարդը պաշտպանում է իր ազատությունը, յուրաքանչյուր մարդ կարող է պաշտպանել իր գաղափարները: Այս պարագայում պետք է առավել զգոն լինել և զգալ՝ որտեղ է բացարձակ անկեղծ պոռթկումը:

– Դուք նշեցիք, որ մասնակցել եք ակցիայի, բայց պարզվել է՝ ընդդիմության կազմակերպած պիկետն է: Նշանակում է` Դուք ընդդիմության հանրահավաքներին չեք գնում, ինչո՞ւ:

– Չէ՜, չեմ գնում, մանավանդ վերջերս աշխատում եմ այդ տարածքում չերևալ, որովհետև կյանքի փորձառություն ունեմ, և իմ պրոբլեմն այն է, որ շատ-շատերին շատ լավ ճանաչում եմ և շատ վաղուց եմ ճանաչում: Սա իմ անձնական տեսանկյունն է. որևէ մեկին չեմ պարտադրում:

– Լավ, ըստ Ձեզ, ի վերջո, մեր կյանքն ո՞վ է փոխելու, քաղաքացիական խմբե՞րը, քաղաքական գործիչնե՞րը…

– Պետք է փոխի հանրության մեջ վերահաստատված գերակայությունների գիտակցությունը. առաջին հերթին բարոյականության բնագավառում և սրանից բխող մնացած բոլոր բնագավառներում` սկսած բարոյականությունից, վերջացրած քաղաքացիությունից:

– Վերջերս Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցը մեծ աղմուկ բարձրացրեց մեր իրականության մեջ: Անդրադառնալով մեզանում արտագաղթի խնդրին` նա հիմնական պատճառը համարել է երկրում մաֆիայի առկայությունը, որը խանգարում է քաղաքացու առօրյա կյանքի կազմակերպմանը: Արդյոք Դուք միգրացիայի հիմնական պատճառ համարո՞ւմ եք մաֆիայի առկայությունը երկրում:

– Այն, ինչ հիմա կատարվում է՝ տեղահանություն է (միգրացիա չեմ կարող անվանել, որովհետև այդ մարդիկ ուղղորդվում են Հայաստանից դուրս), երբ քսան տարիների ընթացքում ձևավորվում է այնպիսի մթնոլորտ, որ մարդն իր և իր ընտանիքի համար ավելի նորմալ և բարենպաստ պայմաններ է փնտրում դրսում, այսինքն` իր ապագայի կառուցման համար լքում է հայրենիքը: Սա եթե մաֆիայով պայմանավորված լիներ, շատ հեշտ պատասխաններ կգտնեինք:

– Ի՞նչն է պատճառը, որ մարդը դադարում է ցանկություն ունենալ իր երկրում ապրելու:

– Իմ խորին համոզմամբ, տիրող անարդարության գերակայությամբ մարդն այլևս ելք չի տեսնում, հասկանում է, որ այն իրավիճակը, որում ինքն ու իր ընտանիքն են հայտնվել, անարդար և հանցավոր է, և հետևաբար չի ուզում մերվել դրա հետ` հասկանալով, որ ոչ մի բան չի կարող փոխել: Հենց այդ ժամանակ սկսում է ճամպրուկը հավաքել:

– Չի՞ կարող արդյոք փոխել համաժողովրդական ընդվզման, հեղափոխության, ակցիաների միջոցով:

– Ի~նչ հեղափոխություն, ի~նչ ակցիա, ինչպես կարող են փոխել, երբ բացակայում է գերակայությունների գիտակցությունը: Ինքը ոչ թե ուզում է իրապես բարելավել կյանքը, ոչ թե ուզում է իրապես փոփոխություն լինի, այլ իրապես ձգտում է տվյալ ժամանակահատվածում կամ տվյալ իրավիճակում շտկել որոշակի հարցեր, որոնք առավել նեղում են իրեն, բայց գլոբալ արդարության, մարդու իրավունքների, բարոյականության անկման մասին ոչ ոք, համոզված եմ, իրապես մտահոգված չէ: Սա ապացուցում են հսկայական շփումներս:

– Ասում են` մենք հիմա բոլորովին այլ, պահանջատեր հասարակություն ենք ձևավորել, սակայն Դուք նշում եք, որ մենք հարմարվել ենք այս իրականությանը:

– Այս իրականությանը հարմարվել հնարավոր չէ: Կարո՞ղ եք արդյոք հարմարվել բերդի կամ բանտի պայմաններին: Երբ դուք ընկնում եք հանցագործ միջավայրի մեջ, դուք չեք կարող հարմարվել, եթե դուք ազնիվ մարդ եք: Դուք երկար ճանապարհ ունեք. կամ դուք դառնում եք մեկը, ում համար խաղի կանոնները ընդունելի են, կամ դուք դուրս եք գալիս խաղից: Ցավոք սրտի, մենք հասել ենք նրան, որ հիմա խոսում ենք մեր հայրենիքի մասին նման օրինակներ բերելով: Սա ողբերգական է ինձ համար:

– Վերջին օրերին հրաժարականների շքերթ է սկսվել, արդյոք փոփոխության հույս չի՞ նշմարվում:

– Ինձ թվում է` դրանք բոլորը պայմանավորված են «չայևոների» չափի խնդրով: Ըստ երևույթին, «չայևոների» տոկոսն աճել է, և այս մարդիկ չեն հարմարվում և հետևաբար աշխատում են խաղից դուրս գալ: Նրանք հիմա մի տեղից դուրս են գալիս, մյուս տեղում են հարմարվում, որտեղ «չայևոներն» ավելի հարմար են:

– Վահան, լավատեսության որևէ հույս չի՞ մնացել:

– Իհարկե մնացել է, մեր ազգն ինքնամաքրման հսկայական ռեսուրս ունի: Մեր մշակույթը, մեր պատմությունն են դա ցույց տալիս:

– Իսկ ինչո՞ւ է այս քսան տարիների ընթացքում այդքան ձգձգվում այդ ինքնամաքրման պրոցեսը:

– Իմ խորին համոզմամբ, այս քսան տարիների ընթացքում այդ վեկտորին հակառակ ուղղությամբ է աշխատել: Այն իր արտահայտումը գտել է նաևառաջ հանրային բարոյականության անկման մեջ և վերջիվերջո հասել է օրենսդրական դաշտի մեջ փոփոխություններին: Օրինակ` «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունը: Սա մի համընդհանուր պրոցեսի ուղղությամբ շարունավող քաղաքականություն է: Մի փոքր հանգամանք մեջբերեմ: Այս տարի պետք է որ ազգովի նշեինք Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը: Լսե՞լ եք որևէ հանրային կամ պետական կառույցի կողմից նման ցանկություն:

– Այսինքն` երեք իշխանություններն էլ չկարողացա՞ն:

– Ոչ թե չկարողացան, այլ երեքն էլ «փայլուն» կատարեցին իրենց միսիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում