Ամբողջ պետական համակարգը սկսում է որակազրկվել, որակյալ կադրերը հեռանում են՝ փնտրելով լավ աշխատանք: Նման հայտարարություն այսօր Ազգային ժողովում արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
«Սուրբ տեղը դատարկ չի մնում, գալիս են ոչ որակյալ կադրեր»,- ասաց Ա. Շահբազյանը:
Նրա խոսքով, կառավարությունը 4 տարի է՝ խոսում է աշխատավարձի բարձրացման մասին. «Երբ պիտի անեք՝ 1 տարի մնաց: Գնալու եք, ասենք՝ ունեցանք երազողների կառավարություն: Տնտեսական քաղաքականության ի՞նչ լուրջ հիմքեր եք ստեղծում, որ մյուս տարի աշխատավարձերի բարձրացում երաշխավորեք: Եթե արդար չէ աշխատավարձը, արդար չէ երկիրը»: