Ադրբեջանական Salam News գործակալությունը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ հաջորդ շաբաթ Ադրբեջան է այցելելու ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը։
Նշվում է, որ վերջինս իր մեկօրյա ադրբեջանական այցի ժամանակ քննարկելու է ռազմատեխնիկական ոլորտում ու անվտանգության հարցերի շուրջ Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև երկկողմանի համագործակցության հարցը։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ այս շաբաթ մանրամասներ կհրապարակի ամերիկյան պաշտոնյայի առաջիկա ադրբեջանական այցի շուրջ։











































