Friday, 26 04 2024
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել

Սերժ Սարգսյան. «Սեփական ժողովրդին, այսպես ասած, «ցեղասպանությամբ օժտելը» ո՛չ հայրենասիրություն է և ո՛չ էլ դիվանագիտություն»

Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը:
Միջազգային գիտաժողովում Ս.Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ այս գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Շնորհակալություն եմ հայտնում Երևան ժամանած արտասահմանյան գիտնականներին, ովքեր ընդունել են մեր հրավերը՝ ցեղասպանության հանցագործության, դրա դատապարտման, կանխարգելման և հետևանքների վերացման հարցերին վերաբերող գիտական քննարկումներ անցկացնելու և առաջարկություններ ներկայացնելու համար:
Այսօր, առավել քան երբևէ, ցեղասպանությունների կանխարգելման համար լուրջ նախաձեռնություններ իրականացնելու և գործուն մեխանիզմներ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Եվ այսօր, առավել քան երբևէ, ակնհայտ է, որ նախկինում իրագործված ցեղասպանությունների համար քաղաքական տարբեր վարչակազմերի ու պետությունների անպատիժ մնալու, միջազգային հանրության կողմից չդատապարտվելու, կանխարգելման համապատասխան և համարժեք մեխանիզմների բացակայության կամ անկատարության հանգամանքները հանգեցրել են նրան, որ մարդկությունը, ի թիվս այլ լրջագույն մարտահրավերների, դեռևս բախվում է նոր ցեղասպանությունների իրականացման սպառնալիքի հետ:
Հայոց ցեղասպանության դառը դասերը մարդկության պատմության ու հիշողության մեջ չմնացին լոկ որպես անցյալի հուշեր. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի սարսափները, Ռուանդայի, Դարֆուրի և բազմաթիվ այլ ողբերգություններ: Ցավոք, ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռևս շարունակում են տեղ գտնել աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու կարճատես պատեհապաշտությունը հաճախ գերակշռում են առողջ, խելամիտ որոշումների ընդունման ու քայլերի իրականացման ընթացքում:
Ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանը, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները պետք է ընդգրկվեն միջազգային հանրության քննարկման օրակարգում: Այս չարիքի դեմ քաղաքակիրթ մարդկությունը պետք է դրսևորի մեկ միասնական ճակատով գործելու ունակություն:
Երևանյան գիտաժողովի անցկացման համար պատահական չեն ընտրվել ո՛չ վայրը և ո՛չ էլ` խորագիրը: Ճիշտ է, Հայոց ցեղասպանությունը ժամանակագրորեն տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունումից մի քանի տասնամյակ առաջ, սակայն դրա միջազգային, այդ թվում՝ իրավական ու բարոյական արձագանքները հիմք հանդիսացան, որպեսզի դրանց վրա խարսխվեր ՄԱԿ-ի վերոնշյալ կոնվենցիայի մշակումն ու ընդունումը:
Ռաֆայել Լեմկինն այս առիթով նշում էր. «Մինչ այժմ կառավարությունն իր քաղաքացիների հետ կարող էր վարվել այնպես, ինչպես կցանկանար: Մուսուլմաններն ու հրեաները, հայերն ու սլավոնները, հույներն ու ռուսները, Աֆրիկայի թխամաշկ հերերոները և սպիտակամաշկ լեհերը միլիոններով և հարյուր հազարներով զոհվեցին այս հանցագործությունից: Աշխարհը որոշեց, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքին համապատասխան հանցագործություն է, և որ պայմանագիրը պետք է ստորագրվի անդամ երկրների կողմից` կանխարգելելու և պատժելու այս «հանցագործությունների հանցագործությունը»:
Այսօր մենք բախվում ենք մեկ այլ երևույթի ևս. պաշտոնական պատմագրության կողմից գիտականորեն ապացուցված և միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի արժանացած պատմական փաստերը վերանայելուն միտված քայլերին զուգընթաց, որոշ պետություններ փորձում են արհեստականորեն ստեղծել «սեփական ցեղասպանության» պատմություններ: Նմանատիպ շինծու մոտեցումները ցեղասպանության հանցագործության հստակ ձևակերպված իրավական հիմքերի պարզունակ տարամեկնաբանություններ են: Չանդրադառնալով նման երևույթի առաջացման տարբեր դրդապատճառներին` միայն մեկ բան կցանկանայի նշել. սեփական ժողովրդին, այսպես ասած, «ցեղասպանությամբ օժտելը» ո՛չ հայրենասիրություն է և ո՛չ էլ` դիվանագիտություն:
Պատմության և պատմական փաստերի վերախմբագրումներ իրականացնողները կարծում են, թե կարող են մարդկությանը պարտադրել իրենց խեղված և մտացածին պատմությունը: Կոծկել սեփական մեղքը և կատարած հանցագործությունը՝ նշանակում է կատարել նոր հանցագործություն: Ավելին, այս ցինիզմը գալիս է ապացուցելու, որ ոմանք իսկապես չեն ըմբռնում կամ չեն ուզում հասկանալ այն ահավոր գինը, որը մարդկությունը վճարել և դեռևս շարունակում է վճարել:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ցեղասպանությունների սկզբնակետն անհանդուրժողականությունն ու այլատ-յացությունն է: Ավելին, ինչ-ինչ պատճառներով պետական մակարդակով նման քաղաքականության որդեգրումը և անհանդուրժողականության ու այլատյացության քարոզումը, այդ թվում՝ նաև քաղաքական էլիտայի առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ և ուղղորդմամբ, իրական վտանգ են ստեղծում ու պարարտ հող նախապատրաստում նոր դժբախտությունների ու ցեղասպանական գործողությունների համար:
Հայ ժողովուրդը բարձր է գնահատում գիտական շիտակության ու անվերապահության ձիրքով օժտված գիտնականների վաստակն ու կատարած աշխատանքը, որի արդյունքում 20-րդ դարի սկզբին հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունն ստացել է իր գիտական լիակատար հիմնավորումն ու ապացույցը: Այս գործում իր անգնահատելի դերն ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որն այս տարի արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին:
Մեծապես կարևորելով ցեղասպանության հանցագործության հարցերին նվիրված գիտաժողովի անցկացումը` վստահ եմ, որ այն կարող է օգտակար լինել այդ հանցագործության կանխարգելմանն ուղղված քաղաքական որոշումների կայացման ու քաղաքական կամքի դրսևորման գործում: Այս միջոցառումը կարևոր է նաև ցեղասպանությունների հետևանքների վերացման համար հստակ մոտեցումներ և հայեցակարգային փաստաթղթեր մշակելու համատեքստում:
Մեծ Եղեռնը յուրաքանչյուր հայ ընտանիքի դուռը թակած անհատական և մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու հիշողությունը: Եվ մենք վստահ ենք, որ ճանաչումից դեպի ներողամտություն, արդարությունից` խաղաղություն տանող հաշտության ուղին, հանդուրժողականությունն ու համակեցությունը այլընտրանք չունեն:
Մեծ Եղեռնի մոտալուտ հարյուրամյա տարելիցի նախաշեմին, խոնարհվելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, շարունակելու ենք հնչեցնել բոլորին ուղղված մեր ուղերձն ու ահազանգը. հանուն ողջ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի, մենք պարտավոր ենք զերծ պահել մեր մոլորակը նման համամարդկային աղետներից:
Եկեք միասի՛ն կերտենք մեր նոր պատմությունն ու համատեղ ապագան: Մաղթում եմ ձեզ արգասավոր աշխատանք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում