Սիրիայում լարված դրությունը «կարող է քաղաքացիական պատերազմի հանգեցնել Լիբանանում»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին: ԻՆչպես հաղոդում է լիբանանյան մամուլը, Բերին անկեղծորեն խոստովանել է, որ իրեն անհանգստացնում են հարևան երկրում ճգհնաժամի զարգացման վատ սցենարները:
«Ես դեռ հույս ունեմ, որ սաուդյան Աբդալլահ իբն Աբդել Ազիզ թագավորը վերջին պահին կփրկի արաբական միասնականությունը և կօգն Սիրիային դուրս գալ թունելից»,- նշել է նա:
Բերիի կարծիքով (նա համարվում է Դամասկոսին ամենամոտ կանգնած քաղաքական գործիչներից մեկը)՝ Արաբական երկրների լիգայում Սիրիայի անդամակցությունը կասեցնելու որոշումը պետք է հաստատվի ավելի բարձր մակարդակներում»: Բացի այդ՝ «դիմել այդպիսի քայլի մի երկրի հանդեպ, որը գտնվում է իսրայելական ագրեսիայի մշտական սպառնալիքի տակ, իրավաչափ չէ»:
Խոսնակը նաև հիշեցրել է, որ Սիրիան միշտ եղել և մնում է «արաբական ազգայնականության օրրանը»: Նա ընդգծել է, որ Լիգայի «ճանապարհային քարտեզի» բոլոր պայմանների իրականացման համար Սիրիային «մեկ շաբաթը բավարար չէ»:
Արտգործնախարարների մակարդակով Արաբական երկրների լիգայի արտահերթ նիստը նախատեսվում է նոյեմբերի 16-ին Ռաբաթում: Եթե Սիրիայի իշխանությունները հետաքրքրություն չցուցաբերեն արաբական երկրների միջնորդական ջանքերի նկատմամբ, ուժի մեջ կմտնեն պատժամիջոցները, որոնցով նախատեսվում է խզել քաղաքական հարաբերությունները Դամասկոսի հետ, հետ կանչել դեսպաններին, ինչպես նաև մի շարք տնտեսական բնույթի պատժամիջոցներ մտցնել:











































