Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին Վանում տեղի ունեցած 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տատանումներ է առաջացրել Վանա լճի մակարդակում։
Նշվում է, որ երկրաշարժի ժամանակ Վանա լճի մակարդակը բարձրացել է 4 սանտիմետրով։ Սակայն երկրաշարժից հետո լիճը վերադարձել է իր բնականոն մակարդակին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Վանի նահանգում տեղի ունեցած 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում էլ Վանա լճի մակարդակը նվազել էր կես մետրով։











































