Ավստրիական Տիրոլ գավառում ավարտվել է արտաշիրիմումը 220 մարդկային դիերի, որոնք հայտնաբերվել են Խալ քաղաքի լքված հիվանդանոցային գերեզմանատանը:
Ինչպես հայտնում է BBC-ն, ենթադրվում է, որ գերեզմանոցում, որը հայտնաբերվել է անցած տարի, թաղված են եղել նացիստների կողմից սպանված հիվանդները: Ամենայն հավանականությամբ, այդ մարդիկ սպանվել են, քանի որ տառապել են ֆիզիկական և հոգեկան հիվանդություններով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները սպանել են հիվանդանոցի հազար հիվանդների, որոնց հիտլերյան վարչակարգը համարում էր կյանքի համար ոչ լիարժեք և անարժան:
Մահվան պատճառներն իմանալու համար կպահանջվի լրացուցիչ հետազոտություն: Գիտնականների խոսքերով՝ կմախքներից մի քանիսի վրա հայտնաբերվել են ոսկորների կոտրվածք, սակայն բացառված չէ, որ վնասվածքները հասցրել են հիվանդանոցի աշխատակիցները:
Կմախքների բոլոր մնացորդներն արդեն հայտնաբերվել են: Այդ մարդիկ մահացել են 14-90 տարեկանում: Ներկայումս տեղի իշխանությունները փորձում են գտնել նրանց ժառանգներին, ինչպես նաև մարդկանց, ովքեր ճանաչում են հիվանդանոցի աշխատակիցներին: Սպասվում է, որ հետաքննությունը կտևի մինչև 2013 թվականը:








































