Իտալիայի նոր վարչապետ Մարիո Մոնտին հույս ունի իր պաշտոնում մնալ մինչև 2013 թվականը, երբ երկրում կանցկացվեն հերթական ընտրությունները:
Ինչպես հայտնում է BBC-ն, նոր վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ խորհրդարանը ցանկացած պահի կարող է անվստահություն հայտնել կառավարության նկատմամբ: Եթե նշանակված է ընտրությունների ժամկետը, ապա այն կիջեցնի կառավարության նկատմամբ վստահության մակարդակը:
Նոր վարչապետը նախկինում աշխատել է Եվրոպական հանձնաժողովում: Դառնալով վարչապետ, Մոնտինին իտալացիներին նախազգուշացրել է «զոհողությունների մասին», որոնք մոտ ապագայում ստիպված է կրել երկիրը` կապված պարտքային ճգնաժամի հետ:
Նա վարչապետ է նշանակվել նոյեմբերի 13-ին: Նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարական է տվել շաբաթ գիշերը:










































