Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը սեփական արտադրության հրթիռակիրների օգնությամբ հայրենական արտադրության 3 նոր արբանյակներ է ուղարկելու տիեզերք։ «Ֆաջր», «Նավիդ» և «Տոլու» արբանյակներն ուղարկվելու են մինչև տարեվերջ (ավարտվում է 2012 թվականի մարտի 19-ին)։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին։
Վերջինիս խոսքերով՝ իրանական այդ երեք արբանյակները զբաղվելու են տիեզերքի հետազոտությամբ և մասնավորապես տիեզերքի առաջացման գաղտնիքների պարզմամբ։ Վահիդին ընդգծել է, որ Իրանը պլանավորել է մինչև 2020 թվականը մարդ գործուղել տիեզերք։
Հիշեցնենք, որ Իրանն իր առաջին արբանյակը տիեզերք է ուղարկել 2009 թվականին, իսկ հաջորդ տարի ուղարկել է առաջին կենդանիներին՝ մուկ, կրիա և թրթուրներ։









































