Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Թուրքիան քայլում է «Արաբական գարնանը» համընթաց

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է TURKSAM միջազգային հարաբերությունների ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ, Իգդիրից թուրքական խորհրդարան անցած և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) ներկայացնող Սինան Օգանը:

– Պարոն Օգան, Ադրբեջանը և Թուրքիան հոկտեմբերի 25-ին ստորագրեցին մի շարք համաձայնագրեր, համաձայն որոնց` Թուրքիան Ադրբեջանից գազ կգնի և տրանզիտով` հարևան երկրով կարտահանի դեպի Եվրոպա: Արևմտյան փորձագետները կարծում են, որ այդ գազային համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում կառուցել գազամուղ, որը կշրջանցի Ռուսաստանը: Ձեր կարծիքով` ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանն այդ նախագծին, և արդյոք դրանից հետո կփոխվե՞ն Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունները տարածաշրջանում:

– Ռուսաստանը, անշուշտ, մշտապես բացասաբար է վերաբերվել բնական գազամուղներին, որոնք իր տարածքով չեն անցնում: Իհարկե, Ռուսաստանը բացասաբար է դրան վերաբերվում: Սակայն Ռուսաստանի վերաբերմունքը չի ազդում գազամուղի ճակատագրի վրա և վնասակար ազդեցություն չի ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են տարածաշրջանի մի քանի շրջաններում` տարբեր ոլորտներում, նրանք մրցակցում են էներգետիկայի ոլորտում: Սակայն այդ մրցակցությունը չի խարխլում նրանց տարածաշրջանային դերն ու հարաբերությունների մակարդակը: Կարծում եմ, որ այդ հարաբերությունները չեն խարխլվի նաև ապագայում:

– Ադրբեջանը ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ: Կարելի՞ է ակնկալել, որ այդ կառույցում Ադրբեջանը պետք է ներկայացնի հարցեր, որոնք հետաքրքրում են նաև Թուրքիային, այսպես ասած` կարելի՞ է սպասել, որ Ադրբեջանը աշխատի, գործունեություն ծավալի ՄԱԿ-ում երկու երկրի համար:

– Այո՛, որոշակիորեն հենց այդպես էլ կլինի, ինչպես դուք եք ենթադրում: Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնք հնչեցին 2011թ. հոկտեմբերի 25-ին Թուրքիա կատարած այցի օրերին` հենց այդ մասին էլ վկայում են: Այդ այցի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարեց. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ժամանակավոր անդամությունը նաև Թուրքիայի անդամությունն է»:

– Թուրքիայի` «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությունը չհաջողվեց, և այսօր Թուրքիան խնդիրներ ունի Սիրիայի հետ: Ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի նոր քաղաքականությունը հարևանների հետ և նրա հնարավոր գործողությունները տարածաշրջանում:

– Ես այն մարդկանցից եմ, ովքեր քննադատում էին «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությունը ի սկզբանե: Հաշվի առնելով աշխարհում այսօրվա իրողությունները, չեմ կարծում, թե այդ քաղաքականությունը կարող է արդյունքներ տալ: Բացի այդ, այստեղ իր դերն ու ազդեցությունն է խաղում նաև տարածաշրջանային և գլոբալ կոնյունկտուրայի հանգամանքը: Ներկա պահին տարածաշրջանում գլոբալ գործընթաց է ծավալվում, որը կոչվում է «Արաբական գարուն»: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը առաջ է ընթանում այս գլոբալ գործընթացի հետ մեկտեղ: Թուրքիան մասնակցում է տարածաշրջանի կազմավորմանը` Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում