«Առաջին լրատվական»–ին ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին, ժամը 23.55-ին ահազանգ է ստացվել, թե նախնական տվյալներով Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում այրվում է «Վոլվո» մակնիշի 111 ԼԼ 71 պետհամարանիշի ավտոմենքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.05-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչը` մասամբ:








































