Պոռնոգրաֆիկ ֆիլմերում նկարահանվող դերասանուհի Սաշա Գրեյը հայտարարել է, որ հեռանում է մեծահասակների համար նկարահանվող ֆիլմարտադրությունից:
Այժմ նա համագործակցում է բարեգործական կազմակերպությունների հետ և մասնակցում Read Across America ծրագրին, որի շրջանակներում աստղերը գիրք են կարդում առաջին դասարանցիների համար:
«Չնայած երեխաների ծնողները բողոքել են նրա դեմ, բայց Գրեյը կշարունակի իր մասնակցությունն այս ծրագրին»,– նշում է РИА Новости-ն:
Read Across America ծրագիրն անցկացվում է ԱՄՆ կրթական ասոցիացիայի աջակցությամբ` երեխաների մեջ կարդալու նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար:







































