Իրանը հաստատել է, որ իր որոշ համակարգչային ծրագրեր վարակված են եղել Duqu Trojan վիրուսով, բայց նաև հայտնել է, որ գտել է այդ վիրուսի դեմ պայքարելու ձևը:
Անվտանգության ծառայությունները նախապես հայտարարել էին, որ Իրանը այն 8 երկրներից մեկն է, որոնք թիրախային են համարվում այդ ծրագրի համար: Այդ լրտեսական ծրագիրը ստեղծված է հետագա կիբեռհարձակումների համար տվյալներ գողանալու նպատակով:
Վիրուսն ուղարկողը դեռ չի բացահայտվել, բայց հետազոտողները Duqu-ի կոդում ամերիկյան հեռուստատեսային ծրագրի հղում են գտել: