Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ կարող է նշանակվել գերմանացի հայտնի մասնագետ Բերտի Ֆոգտսը:
Թուրքական թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկը, ամենայն հավանականությամբ, կլքի իր զբաղեցրած պաշտոնը: Հոլանդացու գլխավորությամբ թուրքերը գրեթե զրկվել են «Եվրո-2012»-ին մասնակցելու հնարավորությունից` առաջին անցումային խաղում սեփական հարկի տակ Խորվաթիայի հավաքականին պարտվելով 0:3 հաշվով:
Ներկայումս Ֆոգտսը մարզում է Ադրբեջանի հավաքականը, սակայն գերմանացու պայմանագրի ժամկետն ավարտվում է, իսկ նոր համաձայնագրի շուրջ կողմերը համաձայնության չեն գալիս:






































