Friday, 12 06 2026
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ

ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» աջակցությունը ԲՀԿ-ին քաղաքական նշանակություն ունի. Facebook

Facebook-ի օգտատեր Հրանտ Այվազյանն իր էջում գրում է.

Ինչպես մեզ մատուցում է թարմացվող տեղեկատվությունը` Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ-ը սատարել է ԲՀԿ-ին: Նախ` քաղաքականության վերաբերյալ մի ընդունված արտահայտություն բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե ՀԱԿ-ը ԲՀԿ-ի կողքին կանգնողը չէ. արտահայտությունը հուշում է, որ քաղաքականության մեջ «երբեք»-ն ընդունված բառ չէ, և սրանում ոչ մի արտառոց բան չկա: Այլ է մտահոգությունը, եթե փորձենք պատկերացնել, թե քաղաքական ինչ հաշվարկներով են պայմանավորված ՀԱԿ-ի քայլերը:

Նախ` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» աջակցությունը ԲՀԿ-ին քաղաքական նշանակություն ունի, և իջևանյան ընտրությունների միակ առողջ մասը սա է: Մյուս կողմից` ԲՀԿ-ն այսօր այն քաղաքական ուժն է, որի ռեսուրսների և քաղաքական նշանակության համար պայքարում են տրամագծորեն տարբեր քաղաքական բևեռներ. այսպես` եթե մոտակա ընտրություններում ՀՀԿ-ին պետք են ԲՀԿ ֆինանսական ու տնտեսական ռեսուրսները, որոնց առկայությունն, իմիջիայլոց, վերահսկելի է դարձնում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի համար, ապա ՀԱԿ-ին պետք է ԲՀԿ քաղաքական նշանակության ընդգծումը, բայց առանց ռեսուրսների ԲՀԿ-ն քաղաքական որևէ նշանակություն և կշիռ չի կարող ունենալ:

Հիմա ուժերի նույն հարաբերակցությունը պատկերացնենք մոտակա ժամանակներում ձևավորվելիք խորհրդարանում, որտեղ հիմնական դերակատարները լինելու են նույն երեք ուժերը` նույն տրամաբանությամբ: Իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելը տեսականորեն հնարավոր է թվում, բայց քաղաքական դասավորությունների ներկա պայմաններում` գործնականորեն անհնար: Նախ` որովհետև ՀՀԿ-ին խորհրդարանում ԲՀԿ-ն պետք կլինի իր համար անցանկալի զարգացումները կանխելու համար, իսկ որ այդ առումով ԲՀԿ-ն մնում է իբրև իշխող կոալիցիայի, այսինքն`իշխանության մաս և գործելու է իշխանության հիմնական դերակատարի հետ համագործակցված`կասկած չի հարուցում: ԲՀԿ-ի համար, որպես մարդ-կուսակցություն, քաղաքական սկզբունքը երբեք էլ հիմնական գործոն ու վարվելակերպ չի եղել. առաջնայինը եղել է սեփական միջոցները պահպանելը և դրանք հուսալի քաղաքական տանիքի տակ ապահովելը:

Ուրեմն ինչո՞ւ պիտի կոալիցիայում եղած, թեև անբավարար, ներկայությունը ԲՀԿ-ն զիջի, եթե որոշի դուրս գալ կոալիցիայից: Կամ պատկերացնենք, որ մնալով կոալիցիայում` ընտրությունների միջոցով ԲՀԿ-ն ապահովում է ավելի շատ տեղեր ու իշխանության մեջ ստանձնում ծանրակշիռ դերակատարում: Այդ դեպքում, ձեր կարծիքով, ո՞վ պիտի հավակնի, ասենք, վարչապետի աթոռին`չլինի՞ թե ՀԱԿ-ից մեկը:

Մտահոգիչն այս ամենում այն է, որ ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները ՀԱԿ-ին մղել են երկրորդ պլան, ու ՀԱԿ-ը կարծես սիրահոժար ընդունում է երկրորդային դերակատարումը: Եթե ՀԱԿ-ի խնդիրը խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց սկսելն է, ապա դա իրական կլինի միայն այն դեպքում, երբ ՀԱԿ-ն ընտրությունների միջոցով խորհրդարանում հասնի որոշիչ մեծամասնության: Հակառակ դեպքում իմպիչմենտի գործընթացը ԲՀԿ-ի հետ նախաձեռնելը կարող է ՀԱԿ-ի` խորհրդարանում իր փոքրաթիվ ներկայությունը պահպանելն արդարացնելու համար հիմք ծառայել:

Իշխանության ներսում առկա համակարգը սնող երկու մոնոպոլիստ կա`ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և ԲՀԿ-ն`Ծառուկյանի գլխավորությամբ, որոնք ընդդիմության հետ հազիվ թե «կիսվեն»: ՀԱԿ-ի դիրքորոշումն էլ հասկանալի է`լինել հիմնական ընդդիմադիր բևեռն ու չլինել իշխանության կրող: Մեր հասարակությունը նման դիրքորոշումը, ցավոք, ընկալում է ոչ թե որպես ուժի, այլ որպես թուլության նշան: Բայց եթե ներկայացված ես ու չես կարողանալու ազդել քաղաքական պրոցեսների վրա այնպես, որ կարողանաս փոխել դրանց հունը, ապա խորհրդարանից դուրս այդ նպատակն ավելի արդյունավետ իրագործելի է, քան խորհրդարանում: Այս մի հնարավորությունն ու հեղափոխությունն այլընտրանք չեն ունենա Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում