Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին Ժնևում հանդիպել է բարերար Լևոն Հայրապետյանի հետ և քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Բ. Սահակյանը նշել է, որ Լ. Հայրապետյանը մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում և այդ աշխատանքն ազգային բարերարության լավագույն օրինակներից մեկն է:
Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպել է նաև բարերար Վահե Գաբրաշի հետ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման համար:
Վ. Գաբրաշը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս ակտիվորեն մասնակցել Արցախի զարգացման գործին և աջակցել մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի կյանքի կոչմանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:









































