Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդել է, որ երկրի իշխանությունները դիմել են արաբական երկրների առաջնորդներին` խնդրելով արտահերթ կոնֆերանս հրավիրել երկրում տիրող իրավիճակը քննարկելու համար:
Հայտարարության մեջ ասվում. «Այդ կոնֆերանսը պետք է նվիրված լինի Սիրիայում տիրող ճգնաժամի և այն բացասական հետևանքների ուսումնասիրությանը, որ կարող է ունենալ այն ամբողջ արաբական աշխարհի համար»:
Դամասկոսը նաև ողջունում է արաբական երկրների արտգործնախարարների այցը, քանի որ նրանք «կարող են առաջին ձեռքից տեղեկություն ստանալ երկրում տիրող իրավիճակի մասին»:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Արաբական երկրների լիգան որոշում էր կայացրել ժամանակավորապես կասեցնել Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը:












































