Saturday, 06 06 2026
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Պետք է համաձայնության գալ վեց հիմնարար սկզբունքների շուրջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:


– Տիկին Ֆրեյզեր, Ադրբեջանն ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ ԼՂ կարգավորման վրա և առհասարակ, տարածաշրջանային իմաստով Ադրբեջանի` այդ կառույցում ընտրվելը ի՞նչ նոր գործընթացների սկիզբ կարող է դառնալ:

– Կարծում եմ` այն փաստը, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ է` դրական ազդեցություն կունենա այդ երկրի արտաքին քաղաքականության վրա, և հետաքրքիր է խոսել այն մարդկանց հետ, ովքեր հետևում են Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, իմանալ, թե ինչպես են նրանք մտածում օգտագործել այդ դերը ոչ միայն ԼՂ հարցում, այլև մի շարք այլ հարցերում: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը մտածում է, թե ինչ դեր կունենա իր անդամակցությունը,  ինչն էլ կպահանջի, որ նրանք ուժեղացնեն իրենց ազդեցությունը` որպես տարածաշրջանային երկիր:

– Դուք կարծու՞մ եք, որ դա ինչ-որ կերպ կազդի ղարաբաղյան հարցի կարգավորման վրա:

– Ես չգիտեմ: Կարծում եմ, որ խելացի չի լինի Ադրբեջանի կողմից ԼՂ հարցը ժամանակից շուտ առաջ քաշելը, նրանք պետք է բավական դիվանագիտորեն գործեն` այդ խնդիրը առաջ մղելու հարցով: Անշուշտ, ԼՂ հիմնախնդիրը նրանց ամենահուզող հարցերից մեկն է, և ես հույս ունեմ, որ նրանք կգործեն այնպես, ինչպես պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ը, քանի որ այս պահին ԼՂ հարցը այն հարցը չէ, որով ՄԱԿ-ի ԱԽ-ն հետաքրքրված է, այդ իսկ պատճառով Ադրբեջանը պետք է  բավական նրբանկատ լինի, որ կարողանա ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների հետաքրքրությունն առաջացնել այդ հարցում:

– Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջերս ստորագրված գազային համաձայնագիրը և դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի և տարածաշրջանային խնդիրների վրա:

– Ես չգիտեմ, բայց այդ համաձայնագիրը երկար տարիներ է մշակվել, և կարծում եմ, որ դրական նշանակություն կունենա տարածաշրջանի, Թուրքիայի և ԵՄ անդամ պետությունների համար: Կտեսնենք, թե ինչ ընթացք կլինի, մանրամասներ կան համաձայնագրում, որոնք դեռ քննարկվում են, ինչպես նաև հարցը, թե այն ինչպես է կյանքի կոչվելու: Մենք մի քայլ առաջ ենք, բայց դեռ այլ քայլեր էլ կան անելու: Տարածաշրջանային հակամարտությունների վրա չեմ կարծում, թե ուղղակի ազդեցություն լինի, բայց պարզ է այն, որ Ադրբեջանը այն երկրներից է, որը շատ արագ է զարգանում, որտեղ հսկայական վստահություն կա իրենց հաջողությունների նկատմամբ, և, անշուշտ, ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ ընտրվելը ավելի կնպաստի դրան:

– Տիկին Ֆրեյզեր, ինչպե՞ս կգնահատեք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթընի առաջիկա այցը, որը կկայանա մի քանի օրից: Ո՞րն է ԵՄ դերը ԼՂ կարգավորման գործընթացում և հետկոնֆլիկտային փուլում:

– Նախ Սարկոզիի այցի մասին. ես կարծում եմ, որ նա ցանկանում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ լինել և հանդես գալ որպես չեզոք ուժ տարածաշրջանում` Թուրքիայի հետ մեկտեղ: Սակայն ես կարծում եմ, որ նրա այցը անհավասարակշռված էր, քանի որ հայտարարությունները, որոնք նա արեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ` դուր չեկան Ադրբեջանին: Եվ չնայած Ադրբեջանում հասկանում էին, որ Սարկոզին Հայաստանում էր, և ընկալում էին Ֆրանսիայում հայկական սփյուռքի դերը, այնուամենայնիվ կարծում եմ, որ նրա տարածաշրջանային միջնորդ լինելը այնքան էլ դիվանագիտական քայլ չի կարելի համարել: Այսպիսով, ես կարծում եմ, որ Սարկոզին այնքան էլ զգույշ չէր, քանի որ որպես ԼՂ կարգավորման գործընթացում ամբողջովին չեզոք միջնորդ` լավագույն քայլը չէր Ցեղասպանության հարցը առաջ քաշելը: Կարծում եմ, որ նախագահ Սարկոզին չի ցանկանում շատ խորանալ այս գործընթացի մեջ, քանի որ ակնհայտ է, որ այս պահին ԵԱՀԿ ՄԽ կարգավորման գործընթացը սնանկ է:

Այս պահին անհավանական է Մեդվեդևի, Օբամայի, Սարկոզիի և Քլինթընի ազդեցությունը բանակցային գործընթացում, և այդ պատճառով կարծում եմ, որ մենք հայտնվել ենք բավական բարդ իրավիճակում` կապված բանակցային գործընթացի հետ: Իսկ այս հանգամանքը ԵՄ-ին հնարավորություն է տալիս կարգավորման գործընթացը իր ձեռքը վերցնել, սակայն ակնհայտ է, որ նա չի կարող  փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին: ԵՄ-ն չի պատրաստվում անմիջապես ներգրավվել բանակցային գործընթացում և բանակցային կողմ դառնալ, բայց կարծում եմ, որ ԵՄ-ն կարող է ավելի շատ իրականացնել այն փոքր ծրագրերը, որոնք այժմ է իրականացնում` աջակցում է երիտասարդների, լրագրողների, գիտնականների միջև կապերին, ինչը շատ կարևոր է: ԵՄ-ն կարող է այս ուղղությամբ անել ավելին: Ես հպարտ եմ այն ծրագրերով, որոնք իրականացնում է ԵՄ-ն, դրանք փոքր են, և դա կարող է պատճառ հանդիսանալ, որ նրանք ավելի շատ ծրագրեր իրականացնեն: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Լեֆորը կարող է հակամարտության վերաբերյալ տեղեկատվություն ստանալ` այցելելով Հայաստան և Ադրբեջան, նպատակ ունենալով զերծ պահել հնարավոր ցնցումներից ԼՂ-ն: Մեկ այլ բան, որ ինձ գոհացրեց Բաքվում` դա ԱԳՆ-ից դրական հայտարարություններ լսելն էր այն մասին, որ հայերը և ադրբեջանցիները շփման և վստահության հաստատման կարիք ունեն: Եվ մասնավորապես կարևոր է ոչ միայն շփման ստեղծումը ԼՂ-ի հայերի և ադրբեջանցիների, այլև Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կարծում եմ` չափազանց կարևոր է, որ գալիք երկու տարիներին բավական դժվար կլինի առաջընթաց ակնկալել կարգավորման գործընթացում: Այդ իսկ պատճառով այդ ժամանակը պետք է օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի միջև այլ շփումներ հաստատելու նպատակով:

– Դուք ասացիք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն սնանկ է, ի՞նչ ճանապարհ եք տեսնում այս վիճակից դուրս գալու համար:

– Հիմնական ճանապարհը կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալն է: 2004 թվականից սկսած հակամարտության կողմերը քննարկում են կարգավորման հիմնարար սկզբունքները, բոլորին հայտնի է, թե որոնք են դրանք, ՀՀ նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ ընդունում է այդ սկզբունքները, ինչպես նաև դրանք ընդունել էր ադրբեջանական կողմը: Քանի որ երկու կողմերը հայտարարել են, որ ընդունում են հիմնարար սկզբունքները, կարծում եմ, որ պետք է ամրագրել դա և անցնել առաջ: Անհամաձայնությունները հիմա մանրամասների մեջ են, այլ ոչ թե հենց սկզբունքների: Մանրամասները պետք է քննարկել խաղաղ բանակցություններում, որոնց կհաջորդի հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: Ես խորհուրդ կտայի երկու կողմերին և միջնորդներին համաձայնության գալ վեց հիմնարար սկզբունքների շուրջ, հետո դա մի կողմ դնել, և ապա` աշխատել արդեն մանրամասների վրա:

– Բաքվում Դուք վերջերս հայտարարել էիք, որ եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, ապա դա իր ազդեցությունը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա:

– Իմ պատասխանը չեմ ցանկացել քաղաքականացնել, այլ փորձել եմ տրամաբանորեն մեկնաբանել: Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ցանկացած կառավարության փոփոխություն ենթադրում է խնդրի նկատմամբ այլ մոտեցումների առկայություն, որը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների վրա: Բայց ես չեմ փորձել մասնավորեցնել իմ պատասխանը, քանի որ ինձ նույնիսկ հայտնի չէ, թե ինչպես կընթանան ընտրությունները Հայաստանում, և ես չգիտեմ, թե արդյոք կընտրվի մեկը, որը կունենա այլ մոտեցում ԼՂ հարցի վերաբերյալ, քան այսօրվա կառավարությանն է:

– Չե՞ք կարծում, որ Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ ընտրվելը ինչ-որ կերպ կկանխի Բաքվի` հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումները:

– Կարծում եմ, որ այսօր Ադրբեջանը դառնում է տարածաշրջանային, եթե չասենք համաշխարհային նշանակության ուժ, և ինքը գիտակցում է, թե ինչ վստահություն և վարկանիշ է ձեռք բերել աշխարհում: Նախ` հաջորդ գարնանը «Եվրատեսիլը» տեղի կունենա Ադրբեջանում, երկրորդը` Ադրբեջանի ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ ընտրվելը: Այս երկու հանգամանքը ամենաբացահայտ քայլերից են, որոնցով Ադրբեջանը փորձում է իրեն ցույց տալ որպես պատասխանատու և հարգված խաղացող միջազգային ասպարեզում, և հիմա պատերազմ սկսելով` նա ամբողջությամբ կնվազեցնի իր ունեցած հարգանքը միջազգային ասպարեզում և իր միջազգային վարկանիշը: Հենց այդ պատճառով կարծում եմ, որ համենայնդեպս Ադրբեջանի ԱԳՆ-ի տեսանկյունից, դա այն չէ, ինչ նրանք փորձում են անել, ընդհակառակը` փորձում են ցույց տալ, որ Ադրբեջանը հարգված և վստահելի խաղացող է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում