Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դուբայում գտնվող Gloria հյուրանոցում հայտնաբերվել է Ահմադ Ռեզաիի դիակը, որը 2009 թվականի նախագահական ընտրություններում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին տանուլ տված հայտնի պահպանողական Մոհսեն Ռեզայիի որդին է։
Պաշտոնական տվյալներով՝ Ահմադն ինքնասպանություն է գործել, քանի որ նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, փոխարենը հանգուցյալի ձեռքին եղել են կտրվածքներ։
Ահմադի հայրը, որը ներկայումս զբաղեցնում է Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իր կայքում բավական կասկածելի է որակել իր որդու ինքնասպանության հանգամանքը։
Նշվում է, որ մինչև 2005 թվականին Իրան վերադառնալը Ահմադ Ռեզային բնակվել է ԱՄՆ-ում և բացահայտորեն քննադատել է Թեհրանի կառավարությանը։
Հիշեցնենք, որ 2009 թվականի նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ անց, որպես ցուցարար, ձերբակալվել էր Մոհսենի մյուս որդին՝ Աբդուլ Հուսեին Ռեզային, որը դրանից շատ չանցած՝ ստացած վերքերից մահացել էր իրանական բանտերից մեկում։











































