Մարիո Մոնտին` Եվրոպական հանձնաժողովի նախկին անդամը, կիրակի օրը պայմանականորեն ընդունեց Իտալիայում նոր կառավարություն կազմելու մասին մանդատը, որի հիմանական նպատակն է լինելու Իտալիան Եվրոպայի պարտքային ճգնաժամից դուրս պահելը:
Հարգված տնտեսագետ Պարոն Մոնտին խոստացել է կայուն հիմք գտնել շուկայի համար այս անհանգիստ ժամանակում և առաջ շարժվել, հենց որ կարողանա նոր կառավարության համար խորհրդարանական մեծամասնություն ապահովել:
Մոնտին հրաժարվել է ասել, թե որքան հույս ունի մնալ, բայց, ըստ իտալական ԶԼՄ-ների հաղորդման, նրա նպատական է պաշտոնավարել մինչև ներկայիս օրենսդրության ժամկետի ավարտը՝ 2013 թ.:








































