NBA-ի կոմիսար Դեյվիդ Ստեռնը հայտարարեց, որ նոր համաձայնագրի կնքմանը խոչընդոտում են բասկետբոլիստների գործակալները:
«Շատ գործակալներ, ելնելով սեփական շահերից, խոչընդոտում են նոր համաձայնագրի կնքմանը: Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ բասկետբոլիստները լավ չեն պատկերացնում բուն բանակցային գործընթացը:
Մենք խաղացողներին լավ առաջարկ ենք արել: Բոլորը խոսում են այն մասին, թե որքան գումար է ստանում ղեկավարությունը, բայց երբ հերթը հասնում է Լիգայի ծախսած միջոցների մասին խոսելուն՝ լռում են»,- հայտարարել է Ստեռնը:






































