Արաբական երկրներ լիգայի արտահերթ նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, Մարոկկոյում:
France-press գործակալությունը հայտնում է, որ Մարոկկոյում տեղի կունենա Արաբական երկրների լիգայի նիստ, որտեղ կքննարկեն Սիրիայի խնդիրը:
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգան Կահիրեում որոշում էր կայացրել դադարեցնել Սիրիայի անդամակցությունը լիգային և կիրառել տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ:








































