Բաշիր Ասադի հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Դամասկոսի կենտրոնում: Նրանք քննադատում են Արաբական երկրների լիգայի որոշումը, որի համաձայն՝ Սիրիան դուրս է գալու լիգայի անդամ-երկրների շարքից:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հայտնում է, որ իշխանամետ ցույցից առաջ տեղի են ունեցել անօրինականություններ:
Սաուդյան Արաբիան այսօր խստորեն քննադատել է իր դեսպանատան վրա հարձակումը: Տուժել են նաև Կատարի ու Թուրքիայի դեսպանատները:
Արաբական երկրների լիգան փորձում է խաղաղություն հաստատել Սիրիայում, որտեղ, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, մահացել է 3,5 հազար մարդ:








































