ԱՄՆ-ը մտադիր է Արաբական Միացյալ Էմիրություններին վաճառել մի քանի հազար հզոր ռումբ, որոնք նախատեսված են բունկերների և թունելների ոչնչացման համար: Այս մասին հաղորդում է Wall Street ամսագիրը:
ԱՄԷ-ին նմանատիպ 3900 ռումբ վաճառելու հարցումը մոտակա օրերին կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը:
Ամսագրի աշխատակիցը հավաստիացնում է, որ այդքան ռումբ վաճառելու ամենահավանական պատճառը Իրանի միջուկային օբյեկտներից սպասվող վտանգն է:
Նման գործարքները, որոնք ԱՄՆ-ը կնքում է Ծոցի դաշնակից երկրների հետ, Թեհրանի վրա ճնշում գործադրելու նպատակ են հետապնդում, որպեսզի վերջինս հրաժարվի ատոմային զենք ստեղծելուց:









































