Friday, 12 06 2026
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար

Թուրքիան` քրդական ճահճուտում

Ժամանակակից Թուրքիայի առաջընթացի և արտաքին քաղաքական նորանոր դիրքերի նվաճմանն ուղղված քաղաքականության խորապատկերին պաշտոնական Անկարայի ամենաարդիական հարցը շարունակում է մնալ քրդականը: Այն, ինչպես ցանկացած ազգային հարց, իրենից ներկայացնում է խնդիրների մի տարրապատկեր: Սակայն տիտղոսային ազգի լեզվական, մշակութային, տնտեսական խտրական քաղաքականությանը վերջ դնելուց զատ` քրդերի պայքարի հիմքում վաղուց արդեն ընկած են նաև քաղաքական արմատական պահանջներ: Քրդերի շրջանում առաջնային են սեփական պետության կամ ինքնավարության գաղափարները, որոնք հանգեցրել են զինված պայքարի ծավալմանը Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում: Այստեղ արդեն գրեթե 30 տարի Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) քաղաքական պահանջների իրագործման համար զինված պայքար է մղում թուրքական կանոնավոր բանակի և ոստիկանական ուժերի դեմ:

Վերջին տասնամյակներում թուրքական կառավարությանը քաղաքական համաձայնությունների, ռազմական կամ դիվանագիտական միջամտության միջոցով երբեմն հաջողվել է ճնշել քրդերի զինված ըմբոստությունը: Այդ ընթացքում PKK-ի և թուրքական իշխանությունների միջև կնքվել են մի քանի զինադադարներ, ինչով էլ հնարավոր է դարձել ժամանակավորապես սառեցնել ռազմական գործողությունները: Սակայն քաղաքական նոր զարգացումների, իրավիճակի փոփոխության, համաձայնությունների խախտման պատճառներով բոլոր դեպքերում զինված պայքարը բորբոքվել է նոր թափով: Ընդ որում, այդ հանգամանքներից զատ, PKK-ի աշխուժացման գործում ոչ պակաս նշանակություն է ունեցել քրդական զինված պայքարով շահագրգիռ առանձին պետությունների, տարածաշրջանային ռազմաքաղաքական ուժերի աջակցությունը քրդերին:

Նախորդ տարիներին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը տարված էր քրդական զինված պայքարի մարման ու հարցի չեզոքացման գործում ուղիներ փնտրելով: Երկու տարի առաջ վարչապետ Էրդողանի հրապարակած «քրդական նախաձեռնություն» անվամբ հայեցակարգը պետք է դառնար խնդրի լուծման գլխավոր անկյունաքարը: Փորձ էր արվում ճանաչել քրդերի առանձին իրավունքները (հայտնի են դպրոցում քրդերենի ուսուցման, քրդերեն հեռուստաալիքի սփռման ծրագրերը և այլն) և երկրում ծավալվող քաղաքական, տնտեսական ու մշակութային գործընթացներում հասնել թուրքերի հետ նրանց «համահավասար» ներգրավմանը: Սակայն ծրագրի իրագործման նպատակով որքան արագ բացվեց նորօրյա «Պանդորայի արկղը», նույնքան արագ էլ այն փակվեց: Պարզվեց, որ քրդական նախաձեռնություններից մնալու էր միայն արկղի հատակին ընկած հույսն առ այն, որ առանձին խնդիրների լուծմամբ հարցը կարող է փակվել:

Թուրքական կառավարության կողմից քրդական հարցի լուծման ցանկության վերաբերյալ քրդական քաղաքական շրջանակների կասկածը կարևոր խթան էր, որպեսզի քրդաբնակ շրջաններում կրկին նախապատվություն տրվի ռազմական ուղուն: Այդ իսկ պատճառով Թուրքիայում քրդական (PKK-ի) զինված պայքարի հերթական թեժացումը բաժին է ընկնում դեռևս ամռանը սկսված ռազմական գործողություններին, որոնք մինչ օրս Թուրքիային պահում են լարվածության մեջ: Սակայն արդյո՞ք թուրքական կառավարության անհաջողության մատնված «քրդական նախաձեռնությունն» է քրդերի հիասթափության և PKK-ի զինված պայքարի` նոր թափով ծավալման միակ պատճառը:

Թուրք քաղաքական շատ վերլուծաբաններ գտնում են, որ վերջին շրջանում PKK-ի ահաբեկչությունների ակտիվացման պատճառը նոր Սահմանադրության մշակման գործընթացը սաբոտաժի ենթարկելու ցանկությունն է: Սակայն տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, Թուրքիայի հարևան պետություններում տեղ գտած ռազմաքաղաքական ուժերի փոփոխությունների շարժընթացը, թուրքերի դեմ գործողություններ անցկացնելիս և ռազմական բախումների գնալիս քրդական հանդգնության աստիճանը, կողմերի ներգրաված զինուժերի քանակը, տեսակը և այլ հանգամանքներ բերում են համոզման, որ ռազմական գործողությունների միջոցով քրդական հարցի ակտուալացման ու տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական վերափոխումների միջև գոյություն ունի սերտ կապ: Միայն այն փաստը, որ վերջին չորս ամսում քրդերը կարողացել են հաջողությամբ իրականացնել երեք մեծ գործողություն (14.07.2011-ին Սիլվանում թուրքերը տվեցին 13 զոհ, 7 վիրավոր, 17.08.2011-ին Չուքուրջայում` 12 զոհ, 14 վիրավոր, 19.10.2011-ին կրկին Չուքուրջայում` 24 զոհ, 22 վիրավոր)` խոսում է քրդերին ցուցաբերվող արտաքին օժանդակության օգտին:

Հայացք ձգելով այս տարի Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծի ընդհանուր տրամաբանությանը` կարելի է վստահությամբ պնդել, որ Թուրքիայի թուլացմամբ շահագրգիռ պետությունների համար Անկարայի տարածաշրջանային ծավալման դեմ քրդական գործոնը կարևոր տեղ է զբաղեցրել ու զբաղեցնում: Ընդ որում, Թուրքիային զսպել ցանկացող պետությունների կազմը ներկայացուցչական առումով բավական խայտաբղետ է. ավանդական արևմտյան «դաշնակիցներից» այդ շարքը ձգվում, հասնում է մինչև մերձավորարևելյան «հակառակորդներ»:

PKK-ի աշխուժացման գործում այս կամ այն ուժի ներգրավվածության աստիճանը որոշելու հարցում կարելի է տարբեր փաստարկներ բերել: Սակայն վերջին շրջանում նույնքան խոսուն է մրցակից տարածաշրջանային ուժերի դեմ Թուրքիայի պետական գործիչների սուր հայտարարություների նվազման հանգամանքը: Սիրիական և իսրայելական վարչախմբերի դեմ հրապարակային քննադատությունների կտրուկ նվազումը, Իրանի հանդեպ հաճոյախոսություններն ու Իրաքի (այդ թվում` Ինքնավար Քրդստանի) բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների ու գործնական կապերի խորացումը վկայում են, որ այսօր արդեն պաշտոնական Անկարան` գիտակցելով մրցակցության անհեռանկարայնությունը, փորձում է մեղմել առանձին երկրների կողմից քրդական զինված պայքարին աջակցելու շահագրգռությունները: Միայն փաստը, որ պաշտոնական Թեհրանի հետ ընդդեմ քրդական ահաբեկչության համատեղ սկսված պայքարի արդյունքում Իրանը գլխավորապես ձերբազատվեց PKK-ի հետ սերտ կապերի մեջ գտնվող Քրդստանի ազատ կյանքի կուսակցության (Pjak) զինյալներից, իսկ Թուրքիան առավել ընկղմվեց քրդական ճահճուտում, թերևս, Անկարայի կողմից սեփական ուժերի գերագնահատման և քրդական զինված պայքարի արտաքին օժանդակության թերագնահատման վկայությունն է:

Քրդական հարցն այսօր Թուրքիայի ներուժի կենտրոնացման այն հիմնակետն է, դեպի ուր ուղղվում են կառավարության ֆինանսական, մարդկային, վարչական ու նյութատեխնիկական պաշարամիջոցները` խոչընդոտելով արտաքին ճակատում երկրի հավակնոտ քաղաքականության իրագործմանը: Չնայած տարիներ շարունակ այս ուղղությամբ Անկարայի ծրագրային քայլերի առկայությանը` երկիրը վերջին շրջանում առավել, քան երբևէ, ընկղմվել է այդ հարցի ճահճուտում: PKK-ի կտրուկ աշխուժացման և քրդական զինված պայքարի բորբոքման շնորհիվ տարածաշրջանում ձևավորվել է մի սև խոռոչ, որտեղ կորչում են պաշտոնական Անկարայի հույսերն ու հավակնությունները` կառուցելու նոր օսմանյան տերություն: Հօդս է ցնդում Թուրքիայի` ողջ աշխարհում և, մասնավորապես, արաբական երկրներում հեղինակություն ձեռք բերելու ցանկությունը: Արդեն կասկածներ են հայտնվում, թե ինչպես կարող է մի երկիր հավակնել տարածաշրջանային գերառաջնորդի դերին, երբ սեփական ազգային փոքրամասնության խնդիրների բեռան տակ չի կարողանում շտկել մեջքը և վերադառնալ բնականոն կյանքի: Առավել ևս` ի շահ պաղեստինցիների ու ընդդեմ քրդերի Անկարայի հրապարակային քաղաքականության հետ համեմատության մեջ: Երկու ժողովուրդներ, որոնց նսեմացված իրավունքներն ինչ-որ չափով նույնական են:

Հեղինակը Ռազմավարական և ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում