ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 21.20֊ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Էլ.լարերի կարճ միացման հետևանքով այրվել է Մ.Հովհաննիսյանին պատկանող «Մերսեդես E 320» մակնիշի պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի լարերը:







































