Ռազմական հետախուզության չորս սպա, ովքեր առևանգվել էին Պակիստանում ուրբաթ օրը, զոհվել են իրենց ազատագրման համար ձեռնարկված գործողության ընթացքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պակիստանցի զինվորականների հրամանատարության հաղորդմամբ՝ գրոհայինների բազայի վրա հարձակման ժամանակ երկրի արևելքում զոհվել են հինգ գրոհայիններ:
Տեղեկությունների համաձայն՝ առևանգողները ‹‹Լաշկար-է-Ջանգվի›› խմբավորման անդամներ են: Այս խմբավորումը կապեր ունի ‹‹Ալ-Կաիդայի›› հետ:











































