Ամերիկյան Time շաբաթաթերթի կողմից «Տարվա մարդ» կարող է դառնալ Apple ընկերության լեգենդար հիմնադիր Սթիվ Ջոբսը: Այդպիսով, նա կարող է դառնալ պարբերականի կողմից հետմահու այդ տիտղոսին արժանացած առաջին մարդը:
Փորձագիտական հանձնաժողովի որոշումը պետք է հաստատվի պարբերականի խմբագիրների կողմից: Հանձնաժողովի անդամներից Մարիո Բատալին նշել է, որ Ջոբսի ստեղծված սմարթֆոնները «փոխեցին աշխարհը այնպես, ինչպես Աստվածաշունչը»:
«Տարվա մարդ» տիտղոսի հավանական թեկնածուներ են համարվում ամերիկացի լրագրող և գրող Մայքլ Փոլլանը, քաղաքական գործիչ Էլիզաբեթ Ուորենը, թունիսցի բանջարեղենի վաճառական Մոհամմեդ Բուազիզին (ում ինքնահրկիզումից հետո սկսվեց «Արաբական գարունը»), ինչպես նաև «Հուզված մարդիկ» հավաքական կերպարը, որը բնորոշում է տարբեր երկրներում իշխանություններից դժգոհ քաղաքացիներին («Արաբական գարուն», «Գրավեք Ուոլ Սթրիթը»):
Time ամսագիրը սկսել է «տարվա մարդ» ընտրել ավելի քան 80 տարի առաջ: Անցյալ տարի այդ տիտղոսին արժանացել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:







































