Այժմ աշխարհում տիրում է ֆինանսական ճգնաժամ, որը միտում ունի վերածվելու տնտեսականի. այս մասին հայտնել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը միջազգային ֆինանսական կոնֆերանսի ժամանակ Интерфакс-ին տված հարցազրույցում:
Կուդրինի կարծիքով՝ ճգնաժամից դուրս գալու համար Եվրոպայի համար իրատեսական է 2-3 տրիլիոն դոլարը: «Պայքարը Հունաստանի համար» ձախողված որոշում է, քանի որ այս ճգնաժամը տարածվելու է ամբողջ Եվրոպայով, որի արդյունքում կկրճատվի եվրոգոտին: Աշխարհը շատ քիչ հնարավորություններ ունի պայքարելու ֆինանսական ճգնաժամի դեմ, քանի որ այն ունի աշխարհի տարբեր վայրերում, ընդհուպ մինչև ԱՄՆ տարածվելու միտում:
Ռուսաստանն ավելի ապահով վիճակում է՝ հաշվի առնելով արտաքին փոքր պարտքը և ոսկու պաշարների բավականաչափ առկայությունը: Բայց նավթի գնի տատանումը անհետևանք չի մնա նաև Ռուսաստանի ֆինանսական շուկայի համար:
Ըստ Կուդրինի՝ Եվրոպայում ֆինանսական անկումը միտում ունի վերածվելու համաշխարհային տնտեսական ճգնաժամի:








































