Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նոյեմբերի 11-ին` ժամը 08.40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 90-րդ կմ-ին ընկել է մերկասառույցի սողանքի մեջ և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





































