Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, Պակիստանի հյուսիսարևմտյան ոստիկանական բաժանմունքներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է մեկ սպա, երկուսը վիրավորվել են:
Տեղական ոստիկանական բաժանմունքի սպա Զահիր Շահը ասում է, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը Շաբքադար քաղաքում, որը մոտ է գտնվում Մոհմանդի ցեղի տարածքին:
Այդ տարածքը կիզակետ է գրոհայինների համար, ովքեր պայքարում են կառավարության դեմ: Այդ իսկ պատճառով նման դեպեր այստեղ հաճախ են պատահում:











































