Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական հատուկջոկատայիններն այս առավոտյան՝ ժամը 06.00-ին, գրոհել են երեկ երեկոյան Մարմարա ծովում ահաբեկիչների կողմից զավթված «Քարթեփե» զբոսանավը, որում գտնվել է 24 մարդ (18 ուղևոր, 4 հոգանոց անձնակազմ, 2 ստաժոր)։
Գրոհի ժամանակ սպանվել է մեկ մարդ, ով, նախնական տվյալներով, նավը զավթած հանցավոր խմբի պարագլուխն է։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի տվյալներով, զբոսանավը զավթած 5 անձինք իրենց անվանել են քրդեր։
Նշվում է, որ նավի զավթումից հետո թուրքական ռազմանավերը փակել են դեպի Մարմարա ծովի Իմրալը կղզի տանող ճանապարհները, ուր 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։












































