Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը պատրաստվում է մեկնել Մոսկվա։ Այս մասին այսօր Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հայտարարել է հենց ինքը՝ Իլյա 2-րդը։
Նա հայտարարել է, որ Մոսկվայում հանդիպումներ է ունենալու Ռուսիո պատրիարք Կիրիլի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ըստ Իլյա 2-րդի՝ դրանք կարևոր հանդիպումներ են լինելու։
Իլյա 2-րդի մոսկովյան այցը պլանավորված է նոյեմբերի 18-ին։