ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը պահանջել է Վրաստանի իշխանություններից հնարավորինս սերտորեն համագործակցել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն:
«Մենք կարծում ենք, որ Աբխազիայի և Օսեթիայի հետ եղած խնդիրների լուծման լավագույն տարբերակը երկխոսությունն է և համագործակցությունը, ինչպես նաև՝ կառուցողականությունը: Մենք Վրաստանի կառավարությունից պահանջում ենք, ինչքան հնարավոր է, ավելի սերտորեն համագործակցել այդ երկու շրջանների հետ»,- հայտարարել է Ռասմուսենը:
«Վրաստանի կառավարությունը մասնակցում է ժնևյան բանակցություններին և, չնայած այն բանին, որ առաջընթաց չկա, այնուամենայնիվ, հույս կա, որ առաջընթաց, ի վերջո, կնկատվի»,- նշել է քարտուղարը՝ ողջունելով Սաակաշվիլիի կառուցողական քայլերը, ով շարունակում է հայտարարել, որ ինքը վարում է ուժ չգործադրելու քաղաքականություն:
Նա նաև հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ընդունելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: