Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Պուտինի նախագահ դառնալուց հետո ռուս-վրացական հարաբերությունները կարող են ավելի վատանալ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լեհական EurActiv բյուրոյին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-վրացական հարաբերությունների խնդրին.

«Ես անհանգստացած եմ, որ Ռուսաստանում ղեկավարության փոփոխությունից հետո ռուս-վրացական հարաբերությունները ոչ միայն չեն բարելավվի, այլև կվատթարանան։ Վլադիմիր Պուտինը բաց հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել Խորհրդային միությունը։ Նա ոչ միայն բարձրաձայնում է այդ մասին, այլև կոնկրետ քայլեր է ձեռնարկում տվյալ ուղղությամբ։

Նա նաև հայտարարել է Հարավային Օսիայի ու Բելառուսի միավորման հնարավորության մասին։ Պուտինը մշտապես այդ ամենի մասին հայտնում է բացարձակապես բոլորին։ Նա ասում է այն, ինչ մտածում է։ Ռուսաստանի հարևանները գտնվում են բարդ վիճակում, քանի որ ճնշում են զգում Ռուսաստանի կողմից։

Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Ռուսաստանի նմանատիպ քաղաքականությունը մշտապես չի շարունակվելու։ Ռուսաստանը բավականաչափ ռեսուրսներ չունի, այդ թվում՝ նաև ինտելեկտուալ առումով, որպեսզի շարունակի այդ քաղաքականությունը։

Վրաստանը սպասում է այն պահին, թե երբ ռուս ժողովուրդը կգիտակցի այդ քաղաքականության հետագա շարունակման անհնարինությունը և կակտիվացնի իր ջանքերն այն ժամանակ, երբ երկրում տեղի կունենա ռուսական ղեկավարության փոփոխություն։

Վրաստանն էլ ժամանակի ընթացքում որքան մոտենա եվրոպական ինստիտուտներին, այնքան կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը նրա հանդեպ։ Վերջապես Ռուսաստանն էլ կցանկանա պատկանել Եվրոպային։ Մի գեղեցիկ օր Ռուսաստանը կկանգնի եվրոպական ուղու վրա»։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի կեսերին էլ Սաակաշվիլին Գորիում հայտարարել էր, որ Ռուսաստանը դատապարտված է փլուզման, եթե շարունակի 19-րդ դարի զավթողական քաղաքականությունը։

Իսկ հոկտեմբերի սկզբին Սաակաշվիլին հայտարարել էր, որ նախագահական պաշտոնին Վլադիմիր Պուտինի վերադարձի պարագայում պատրաստ է երկխոսել նրա հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում