Sunday, 12 05 2024
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ

ԲՀԿ-ն և Ռոբերտ Քոչարյանը անբաժանելի գործընկերներ են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է` Փաստահավաք խմբի նախկին անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար  Անդրանիկ Քոչարյանը:

 

– Պարոն Քոչարյան, հայաստանյան ներքաղաքական կյանքի գլխավոր թեման շարունակում են մնալ պաշտոնանկությունները: Ինչպե՞ս եք գնահատում ուժային համակարգում հրաժարականները, ինչի՞ հետևանք էր դա:

– Նախ պետք է դիտարկել, թե ինչ փուլերով այս ամենը իրականացավ: Վերհիշենք մի շարք ձերբակալություններ, երբ հասարակության շրջանում էլ առաջացան հարցադրումներ, որ եթե ոստիկանության համակարգում պետք է ձերբակալություններ լինեին, պետք է Մարգար Օհանյանին ձերբակալեին, ինչո՞ւ դա պատճառաբանվեց կոռուպցիոն բացահայտումներով, չէ՞ որ այսօրվա իշխանությունները բավական հանդուրժողականություն են դրսևորում կոռուպցիայի նկատմամբ, և պետք է ձերբակալվեին համակարգի ավելի կարկառուն պաշտոնյաներ, ովքեր կոռուպցիոն համակարգի մեջ են: Մ.Օհանյանի ձերբակալությունն ինձ մոտ էլ որոշակի հարցականներ առաջացրեց: Եթե չեմ սխալվում` 20-25 օր առաջ լրատվամիջոցներից մեկում բացահայտում եղավ այն մասին, որ Մ.Օհանյանի ձերբակալությունը կապված է ինչ-որ մի ձայնագրության հետ, որը փոխանցվել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ինչն էլ հիմք է հանդիսացել ինչ-որ գործընթացների ծավալման համար: Կարծում եմ` այս վարկածում ամենայն հավանականությամբ ճշմարտության հատիկներ կան, որովհետև, եթե Մ.Օհանյանին իսկապես ձերբակալել են ինչ-որ ձայնագրության համար, որը տեղի է ունեցել ԱԺ նախագահի մասնակցությամբ, ապա նրա հրաժարականի հարցը պետք է օրակարգում լիներ: Երբ հայտնի դարձավ ԱԺ նախագահի սպասվող հրաժարականի մասին տեղեկությունը, այդ վարկածը ինձ համար ավելի արժանահավատ դարձավ, քանի որ այդ տրամաբանության մեջ տեղավորվում էր նաև ոստիկանապետի հրաժարականը, ով հայտարարում էր, թե մինչև վերջին պահը տեղյակ չի հրաժարականների պատճառներից:

– Այսինքն` Ս.Սարգսյանի քայլերի հետևում ի՞նչ է թաքնված` «թիկու՞նքն է ամրացնում», ներիշխանական դավադրությո՞ւն բացահայտեց, թե՞ պարզապես ընտրությունների է նախապատրաստվում:

– Դավադրություն` փոքր-ինչ խիստ է ասված, բայց ինչ-որ ներիշխանական գործընթացներ են ծավալվել, որոնք Ս.Սարգսյանին մտահոգել են, խոսքը վերաբերում է որոշ պաշտոնյաների ակտիվությանը: Ունենալով որոշակի տեղեկատվություն` Ս.Սարգսյանը կանխել է հետագա զարգացումները, իսկ որ դրանք տեղի էին ունենում` բավական է հետևել վերջին մեկ ամսվա մամուլի հրապարակումներին: Ակնհայտ էր, որ առկա էին որոշ գործընթացներ. Ռուսաստանում հայտարարվեց, որ Վ.Պուտինը  իշխանավարելու է նախագահի պաշտոնում, դա հանգեցրեց խոսակցությունների` թե կակտիվանա նաև Ռ.Քոչարյանը, մյուս կողմից` մոտալուտ նախընտրական փուլի մեկնարկը, սկսեց կարևորվել ԲՀԿ տեղը քաղաքական դաշտում, իսկ դա իր մեջ որոշակի վտանգներ էր պարունակում: Ս.Սարգսյանը ունենալով նաև այլ ինֆորմացիաներ` կանխեց հնարավոր զարգացումները:

– Իսկ ինչո՞ւ հենց հիմա սկսվեց հրաժարականների այդ շքերթը: 

– Իշխանությունները հնարավորություն ունեցան այս գործողությունները իրականացնել այն բանից հետո, երբ եվրակառույցներում ձևավորվեց այն համոզմունքը, թե կարելի է մարտի 1-ի էջը փակված համարել: Իմ կարծիքով` իշխանությունները սա ընկալեցին որպես միջազգային կառույցների կողմից Մարտի 1-ի հարցը ուշադրության կենտրոնից հեռացնելու փաստ, և այդ ազդակը որոշակի գործողությունների անցնելու հիմք հանդիսացավ նրանց համար: Դա նաև նախկին նախագահ` Ռ.Քոչարյանի համար էր որոշակի ազդակ, նա էլ ստվերային պայքարի փորձեր արեց, քանի որ, եթե մարտի 1-ի էջի փակված լինելը կարևոր է գործող իշխանության համար, շատ ավելի կարևոր էր նաև Ռ.Քոչարյանի համար: Այս ամենը հանգեցրեց քաղաքական դաշտի ակտիվացմանը, և արդյունքնում Ս.Սարգսյանը լուծեց հնարավոր դավադության կանխման խնդիրը, լուծեց ստվերային խաղացողների` հանձինս Ռ.Քոչարյանի, հնարավոր ակտիվացման սառեցման խնդիրը, ինչպես նաև իր թիմակիցներին ցույց տվեց, որ ինքը ի վիճակի է վճռական որոշումներ կայացնել` իշխանությունը համախմբելու, մոբիլիզացնելու առումով: Այստեղ լուծեց նաև PR խնդիր` փեսային ազատելով աշխատանքից, իսկ նա սովորական փեսա չէր, և նա տիրապետում էր ավելի մեծ լծակների, քան նախատեսված էր օրենսդրությամբ: Այս PR որոշումը կայացնելու արդյունքում իշխանությունը տպավորություն ստեղծեց, որ լիարժեք տիրապետում է իրավիճակը:

Սակայն այստեղ ավելի ուշագրավ բան տեղի ունեցավ. ժամանակից շուտ շատ պաշտոնյաներ մտան տարբեր խաղերի մեջ, իսկ Ս.Սարգսյանին հաջողվեց գեղեցիկ կերպով թակարդներ լարել, և պատահական չէ, որ թակարդի մեջ հայտնվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մինչ այդ նա հավանաբար թակարդի կողքերը շատ էր պտտվում, բայց այս անգամ կարծես գայթակղությանը չդիմացավ և հայտնվեց  թակարդի մեջ: Ս.Սարգսյանի քայլերը դաս էին նաև մյուս իշխանավորների համար, այս մեսիջով` այլևս «խաղեր չտաք…»: Սա նաև դաս էր քաղաքական մյուս ուժերի  համար, որպեսզի իրենք էլ այս ամենից եզրահանգումներ անեն, գնահատեն իշխանությունների կարողությունները և իրենց գործողությունները այնպես կազմակերպեն, որպեսզի մեր հասարակությունը  հասնի այն նպատակներին, որը այս պահի դրությամբ օրակարգում է:

– Ստացվում  է, որ Ս.Սարգսյանին հաջողվեց կանխել հնարավոր բացասական գործընթացները, նա իր դիրքերն ամրացնելու ուղղությամբ քայլեր է անում, իսկ Կոնգրեսը այսպիսի իշխանության դեմ ի՞նչ պայքար պետք է ծավալի, որպեսզի հասարակությունը հասնի իր նպատակներին:

– Ընդդիմությունը ունի օրակարգ, միշտ ունեցել է օրակարգ` 2008թ. ընտրություններից հետո ընդդիմությունը կարողացավ հասարակությանը մոբիլիզացնել և շարունակել պայքարը: Այդ պայքարի ընթացքում, իհարկե, եղել են վերելքներ և անկումներ, բայց այդ պայքարը միշտ եղել է: Պետք է պայքարը շարունակել, որպեսզի հասարակությունը կարողանա իր ուժերով ձևավորել օրինական իշխանություն, այսինքն` հասնի արտահերթ ընտրությունների: Ընդդիմության օրակարգում պետք է շարունակի մնալ մարտի 1-ի բացահայտումը, իսկ դա կնշանակի հասնել նրան, որպեսզի իրավական առումով արձանագրվի, որ իշխանությունները ձևավորվել են մարտի 1-ի արդյունքում, որ լեգիտիմ չեն, և որ ձեռք բերված ապացույցներն ու բացահայտումները հնարավորություն են տալիս գնահատելու, որ իշխանությունները ձևավորվել են ռազմական հեղաշրջման արդյունքում` հանձինս Ռ.Քոչարյանի կայացրած որոշումների: Ես կարծում եմ` ընդդիմությունը օրակարգը չի փոխել, և եթե իշխանությունը գնում է մոբիլիզացիայի, ապա ընդդիմությունը նույն կերպ` պայքարը շարունակելով, հասնելով բացարձակ մոբիլիզացիայի, պետք է ստիպի իշխանությանը գնալ արտահերթ ընտրությունների և վերականգնել սահմանադրական կարգը, ինչը հնարավորություն կտա մեր պետությանը դուրս գալ այս ճահճացած վիճակից:

– Բայց ՀԱԿ ներկայացուցիչները չեն բացառում նաև հերթական ընտրություններում իրենց մասնակցությունը` արձանագրելով, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Սա չի՞ հակասում ձեր դիրքորոշմանը:

– Միանշանակ է, որ պետք է օր առաջ հասնել գործող իշխանությունների հեռացմանը, քանի որ այն խոստումները, որոնք նրանք տվել են` չեն իրականացվել, և խոսքը վերաբերում է նաև Մարտի 1-ի բացահայտմանը: Իհարկե` քաղբանտարկյալների ազատումը, Ազատության հրապարակի բացումը եղավ մեր հասարակության ակտիվության և ճնշման արդյունքում, բայց ընդդիմությունը պետք է շարունակի իր քաղաքական օրակարգը` պայքարելով այնքան ժամանակ, մինչև ձևավորվի լեգիտիմ իշխանություն: Այս հարցը պետք է լուծել որքան հնարավոր է շուտ: Շուտ նշանակում է` արտահերթ ընտրությունների միջոցով: Բայց եթե դա հնարավոր չլինի, և հասնենք հերթական ընտրությունների` ընդդիմությունը այդ ընթացքում ոչ թե պետք է հանգիստ նստի-սպասի, այլ պետք է մոբիլիզացիա իրականացնելով հասնի նույնիսկ հերթական ընտրությունների` արտահերթ ընտրության օրակարգով: Այսինքն` եթե հասնում ենք հերթական ընտրությունների, ապա հերթական ընտրությունների միջոցով պետք է փոխվի այս իշխանությունը: Իհարկե չպետք է մոռանալ նաև այն հանգամանքը, որ հերթական ընտրությունների պարագայում գործող իշխանությունները փորձելու են ցույց տալ, թե ինչ օրինակելի ընտրություններ են անցկացնում… Բայց մենք բազմիցս ականատես ենք դարձել իշխանությունների կազմակերպած ընտրություններին, պարզապես առաջիկա ընտրություններում նրանք շատ ավելի խորամանկ մեթոդներ կկիրառեն և ընտրությունների ընթացքը կձգտեն իրենց նախընտրած սցենարով տանել: Այդ իսկ պատճառով ընդդիմությունը պետք է ձևավորի քաղաքական օրակարգը, և ինչպես իշխանությունն է գնում համախմբման, թիկունքի ապահովման, այնպես էլ հասարակությունը, քաղաքական ողջ համակարգը պետք է մոբիլիզացվի, կուսակցությունները պետք է մեկ օրակարգով հանդես գան` արդար ընտրությունների պահաջով, արտահերթ ընտրությունների գնալու օրակարգով, որպեսզի հնարավոր լինի Հայաստանը դուրս բերել այս ճահճից:

– Պարոն Քոչարյան, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցով կարելի է  արձանագրել, որ այս թևում էլ` իրենց հավակնությունների համեմատ պետք է այսուհետև ավելի համեստ լինեն: Ս.Սարգսյանին հաջողվե՞ց զսպել ԲՀԿ-ին և նաև սանձել Ռ.Քոչարյանին, թե՞ դեռևս «վտանգներ» կան:

– Արդեն նշեցի, որ բոլոր գործընթացներում կան երևացող խաղացողներ` ԲՀԿ-ն, և կա ստվերային խաղացողը` Ռ.Քոչարյանը: ԲՀԿ-ն և Ռ.Քոչարյանը անբաժանելի գործընկերներ են, և այս պահի դրությամբ էլ ակնհայտ երևում է այդ երկուսի համատեղ գործողությունների տրամաբանությունը: Կարծում եմ, որ Ս.Սարգսյանին հաջողվեց ամեն ինչ դնել իր տեղը, բացառությամբ մեկ մարդու` Ռ.Քոչարյանի: Ապագայում Ս.Սարգսյանին կա՛մ կհաջողվի Ռ.Քոչարյանին վերջապես թողնել քաղաքական լուսանցքում, որպեսզի նա չխանգարի իշխանություն-ընդդիմություն պայքարի գործընթացին` խառնելով պետության ամբողջ քաղաքական օրակարգը, կա՛մ անընդհատ կունենա պրոբլեմներ, որովհետև Քոչարյան Ռոբերտ նշանակում է` մշտական գործող ական ցանկացած պետության համար: Քանի դեռ Քոչարյան Ռոբերտի հարցը չի լուծվել ՀՀ օրենսդրությամբ , ՀՀ արդարադատության համակարգում կամ ծայրահեղ դեպքում Հաագայի դատարանում, կարծում եմ, գործող իշխանության համար նա նույնպիսի պրոբլեմ է, ինչպես եղել է նախկին իշխանության համար` լինելով այդ իշխանության ներսում մի փոքր մասնիկ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում