ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, մեկնաբանելով Գագիկ Բեգլարյանի հետ կատարվածն ու հրաժարականը, ասաց, որ դա նորմալ տղամարդուն վայել արարք է: «Գործողությունները, որ եղել են, նորմալ են: Միջադեպ է եղել, մարդը ըստ արժանվույն գնահատել է, նորմալ տղամարդուն վայել գործել է»,- ասաց Այվազյանը: Մեր հարցին` ինչն է տղամարդուն վայել` Կանդայանին ծեծի ենթարկե՞լը, թե՞ հրաժարական տալը, Այվազյանը չլսելու տվեց: «Դուք եք ասում, մեկնաբանում… ես ի՞նչ իմանամ` ինչ է եղել: Իսկ Դուք Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը գիտե՞ք: Չգիտեք: Անպայմա՞ն է, որ ես էլ իմանամ` ի՞նչ է եղել: Եթե եղել է միջադեպ, հրաժարական է տվել, նորմալ քաղաքական գործչին վայել պահվածք է»,- ասաց նա: