Բալկաններում ավելի քան 70 հազար փախստականներ կապահովվեն բնակարաններով:
Նախկին Հարավսլավիայի երկրների կառավարությունները որոշել են 5 տարով փակել ժամանակավոր կացարանով ապահովող կենտրոնները և կացարանները տալ այնտեղ ապրող մարդկանց:
Բելգրադում՝ Սերբիայի, Խորվաթիայի, Բոսնիայի ու Չերնոգորիայի ներկայացուցիչներն իրենց հավանությունն են տվել այս ծրագրին: Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 500 մլն եվրո: ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ՄԱԿ-ը խոստացել են աջակցել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը:
Հիշեցնենք, որ 1990–ական թվականներին պատերազմական գործողություններից հետո նախկին Հարավսլավիայի տարածքում հազարավոր մարդիկ դարձան փախստականներ: