Եգիպտոսի Հուրգադա քաղաքի մոտ վրաերթի է ենթարկվել զբոսաշրջային ավտոբուս, ինչի հետևանքով մահացել են 11 հունգարացի զբոսաշրջիկներ: Այս մասին հաղորդում է եգիպտական մամուլը:
Ճանապարհային ոստիկանության տվյալներով` վթարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի մեղքով, որին բախվել է ավտոբուսը: Բեռնատարի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել: Վիրավորներին և զոհվածների մարմինները տեղափոխել են Հուրգադայի հիվանդանոց: