Վաշինգտոնում ավտոմեքենան մխրճվել է «Գրավեք Վաշինգտոնը» ակցիայի մասնակիցների ամբոխի մեջ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, միջադեպի հետևանքով 3 մարդ վիրավորվել է:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ի երեկոյան: Ավտոմեքենայի վարորդին ոստիկանական բաժանմունքում հարցաքննել են և բաց թողել: Նրան մեղադրանք չի ներկայացվի, քանի որ նա ընթացել է լուսակրի՝ իր համար նախատեսված լույսի տակ: